Երբևէ մտածե՞լ եք

Երբևէ մտածե՞լ եք որքան երջանիկ եք դուք, որ կարողանում եք տեսնել,լսել,քայլել, խոսել... Այո, ես դժբախտություն եմ ունեցել ծանոթանալ ու շփվել այնպիսի մարդկանց հետ,որոնք նման խնդիրներ ունեն, որքա՜ն կարևոր նշանակություն ունեն նրանց համար այն ամենը, որ մեր կողմից չի էլ նկատվում ու գնահատվում...

Գնահատել ներկան և սովորել ապրել ներկայով,երևի թե սա է միակ ելքը... Չապրել վաղվա օրով և մոռանալ այսօրվա բոլոր գույները...Ընդամենը պետք է սիրել կյանքը, այն կյանքը,որ երբեմն մեզ շատ դաժան է թվում, այն կյանքը, որին հաճախ ստիպված ենք լինում անիծել... Պետք է սիրել աշխարհը, այո՝, հենց այս աշխարհը, որ թվում է անարդար ու դաժան...պետք է սիրել մարդկանց ` փորձելով գտնել յուրաքանչյուրի մեջ բարին, լավը,որ անկասկած կա...
Ինչևէ կյանքը երբեմն անսպասելի անակնկալներ է մատուցում... և այդ անակնկալները երբեմն անգութ են, ծայրաստիճան դաժան,բայց դա' է կյանքի օրենքը և փոխել այն մենք ի զորու չենք...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: