Ինչ փոխվեց

Ինչ փոխվեց քեզ հանդիպելու օրվանից: ՈՒղղակի գագաթնակետին հասած չապրելու ցանկությունս ջարդուփշուր եղավ: Քո մի հայացքով գրողի ծոցն ուղղարկեցիր այն և սկիզբ դրեցիր մի նոր պատմության, որն հետագայում միայն բովանդակությամբ տարբերվեց իրենից առաջվանից, սակայն իմաստով գրեթե նույնը մնաց:    Ու չնայած այս ամենի այդ պատմությունն այնքան ուժեղ էր ժամանակին, որ չէր թողնում քեզանից բացի ուրիշ ինչ որ բանի մասին մտածել:* * *    Քո աչքերի…    Քո ծիծաղի…    Քո թախծի և տխրության…    Քո էության ու գիտակցության…    Ահա թե ինչի վերածվեցի ես: Ահա թե ինչ հետ փոխեցի իմ մարմինն ու էությունը:    Ճիշտ է ես կամաց կամաց խորտակվում էի, բայց փոխարենը գտնում ու ճանաչում էի քեզ:
* * *     Հասկացա, որ քո պեսները քիչ են: Իսկ հետագայում էլ համոզվեցի, որ անհասանելի:    ԴՈՒ ինձ նման չես, պարզ ես, հասարակ ու հասկանալի: Բայց դու առավել ես ինձանից, քանի որ կարողանում ես ուրիշներին հարկ եղածից ավելի մոտ չթողնել, որ հետագայում ինձ նմանի չվերածվես:.
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: