Մարդիկ

Մարդիկ բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը՝ փոքրամասնությունը, ունի ճաշ, բայց չունի ախորժակ: Իսկ մյուսը՝ մեծամասնությունը, հրաշալի ախորժակ ունի, բայց չունի ուտելիք: Լուրջ գործերում մարդիկ դրսևորում են իրենց այնպես, ինչպես պատշաճ է, իսկ մանր գործերում այնպես, ինչպես իրենք կան:

Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ մի խճճված գլուխկոտրուկ է, ինչպես որ հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ նախշազարդ խճանկարի մի բեկորն է: Եվ ֆիզիկական աշխարհում, և հոգևոր աշխարհում ամեն բան միահյուսված է, չկա ոչինչ անբովանդակ, ոչինչ մեկուսի: Որպեսզի կյանքն անտանելի չթվա, պետք է ձեզ սովորեցնեք երկու բանի՝ վերքերին, որոնք կբացի ժամանակը, և անարդարությանը, որ կպատճառեն մարդիկ:
Երբեմն մեր բանականությունը մեզ ավելի շատ դառնություն է պատճառում, քան մեր կրքերը...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: