Երան՜ի Կարդայիր Նամակս…


 анимашки Բար՛և իմ բարի և ի՛մ հարազատ ընկեր,կարոտել եմ քեզ անչա՜փ,իհարկե դու կարող ես անտարբեր նայել ու հեռանալ կողքովս չնկատելով,որ սիրտս լացում է,իսկ աչքերս դառնում համակ թախիծ:Չեմ կարող չկարոտել,չսիրել,երբ սիրտս է ինձ այդպես հուշում, բայց դու դաժան ես ու անհոգի,դու խենթ ես ու մի քիչ համառ,ես քեզ անգիր եմ արել,մոռանալով իմ մասին:
Արդեն սովորութուն է դարձել ամեն օր գրել քեզ,սակայն նամակս քեզ ուղարկելու ոչ մի հույս չկա:


Այսօր չգիտեմ պատահականությամբ, թե Աստծո ցանկությամբ տեսա քեզ:Երբ կանգնած ................. չգիտեի ուր եմ գնում, և ինչու եմ կանգնել հանկարծ հեռվից նկատեցի քեզ,գալի՜ս էիր,երազ էր կարծես:Դողում էի աշնան դեղնած տերևի նման,որ դողում է ամուր գրկված ծառին,քանի որ գիտի մի փոքր քամի ու նա էլ կնկնի:Իսկ դու ին՝չ քամի,այլ փոթորիկ մի,որ գալիս էիր հպար՜տ,դեմքդ դեպի անհայտ ուղղությամբ:Սիրտս քամվում էր,չեմ ուզում վերջանա այս պահը,այս երազը,ու միթե երազ ես դու  մնալու իմ հուշերում:Կարծես դու ինչ որ մեկին էիր փնտրում ,չնկատելով հեռվում իմ դողացող սիրտը:Անհանգիստ էիր:Ինչ՝ու չունեմ համարձակություն մոտենալու քեզ:Չգիտե՛մ,չեմ հասկանում ոչինչ:Դու գնում ես արդեն ,գնու՜մ, չգիտեմ ուր,իսկ ես կանգնած ............ ասես ուշացած ուղևոր լինեմ:
Ցտեսությու՛ն սիրելիս,շնորհակալ եմ Աստծուց,որ այսօր քեզ ուղարկեց այն ճանապարհով,որով անցնում էի ես:Ա՜խ երանի մեր ճանապարհները բախվեին մեկ օր:
Հաջողություն սիրելի՛ս,հուսով եմ մի օր կկարդաս նամակս:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: