Թե ինչ է սերը

Թե ինչ է սերը
Երևի ոչ ոք չի կարող ասել
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը
Նախ պետք է սիրես:
Այո', գալիս է նա հանկարծակի,
Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.
Սերը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանա այդքան առավել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ,
Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս
Նրա անունն արտասանելիս
Կամ նրա մասին մի բառ լսելիս:
Գուցե մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան,
Անթերի է նա, պաշտելի է նա,
Իսկ եթե անգամ ունի թերություն,
Սիրելի է դա, առավելություն:
Թե սիրահարին հարցնեն այս պահին
Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել,
Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:


0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: