Փորձում եմ սեր գտնել


влюбленная пара под дождемՏողերիս մեջ փորձում եմ սեր գտնել, բայց միայն ցավ եմ զգում, անտանելի մի ցավ. այն ինչ ես զգացի ավելին էր քան սերը, սա սիրո ցավն էր, իսկ ավելի մեծ արհավիրք ես դեռ չեմ զգացել…
Չէ ջանս, դու մեղավոր չես, դրա հետ մեկտեղ ես մեղավորներ ու անմեղներ չեմ փնտրում, ես սրտիս արդարացում եմ փնտրում, ես այնպես եմ նրան ջարդել, որ հիմա… Ինձ անվերջ մի հարց է հիմա տանջում, ու՞ր ես, գոնե մի անգամ նորից քեզ տեսնեմ, ես կարծում էի կդիմանամ, բայց չկարողացա, ես հիմա այնպես եմ քեզ տեսնել ուզում, որ պատրաստ եմ այս անձրևոտ եղանակին մի ամբողջ հավերժություն քեզ փնտրել… Ու՞ր ես

Ժամանակ… երկար ժամանակ, մի ուրիշ սեր, ուրիշ անուն, բայց քոնը կլինի միշտ հարազատ, քոնը՝ մի երկար կյանքի վերնագիր, որն իմ շուրթերից որպես աղոթք պիտի հնչի: Հոգուս խորքում ինչ-որ մի բան հավերժ միայն քոնը պիտի լինի, իսկ դու գիտե՞ս, որ դա ամենանվիրականն է ինչ ես ունեմ իմ մեջ, իմ անբասիր սիրո մի մեծ մասնիկ միայն քոնը, դու ինձ այդպես էլ չտեսար՝ քո կողքին էի միշտ, քո ստվերի ներքո: Հիմա մտածում եմ երբևիցե դու կիմանաս այս մեծ սիրո մասին, կիմանաս, որ ամբողջ մի աշխարհ միայն քեզանով է ամփոփված եղել:
Ժամանակ առ ժամանակ ես մտածում եմ, որ պիտ ծնվեմ նորից, հետո մտածում եմ, որ նույնիսկ այդ դեպքում դու կլինես իմ մեջ այնպես, ինչպես հիմա, ինչպե՞ս ես ազատվեմ քեզանից, ինձ տանջող քո ստվերից, ինչպե՞ս…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: