Քար էր քո սիրտը

Քար էր քո սիրտը կամ էլ մի սառույց,
Ես էլ անկարող սառը արեգակ:
Մի՞թե դու ոչինչ չունեիր ինձ տալու,
Մի՞թե քո սրտում չկային ջերմ խոսքեր
Կամ մի կաթիլ սեր, որ ինձ ջերմացներ…
Էլ չեմ հավատա ես ոչ մի սիրո,
Խաղ էր ամենը, որ կոչում էիր սեր,
Սկզբից դու էիր այն առաջ տանում,
Հետո ձանձրացար ու մի կողմ թողիր,
Բախտի ձեռքերին դու ինձ

հանձնեցիր,
Երբ ես ցանկացա
շարունակել խաղը
Մի ամիս չանցած ավարտ ունեցավ,
Իր հետ բերելով դառն արցունք ու ցավ:
Սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր,
Իսկ ես մի անզոր, սառը արեգակ…
Ոչինչ անել ինձ չթողեցիր…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: