Գեղեցիկ պահեր


Այնքան ենք ցանկանում, որ մեզ սիրեն ո՛չ թե մեր դեմքի համար ու ո՛չ էլ նրա համար, թե ինչպես ենք հագնվում, ինչ տարիքի ենք ու ինչ հասակի, ինչ ոճ ունենք, այլ ուղղակի՛ սիրեն: Սիրեին նրա համար, որ մենք միշտ իրենց հետ ենք ու անընդհատ խոսում ենք, որ երբեմն ասում ենք բաներ, որոնց տեղն ու ժամանակը չէր ու կարողանում ենք փչացնել իրենց տրամադրությունը մեր լռությամբ, երբ էլ չենք կարողանում ինչ-որ բան պատմել:Նրա համար, թե ինչպես  ենք մենք խոսում ու ծիծաղում, հիմար հարցերի ու պատասխանների համար, անիմաստ խանդի համար, նրա համար, որ անընդհատ հարցնում ենք. <<Ա՞ջ գնանք, թե՞ ձախ...իսկ գուցե ուղի՞ղ...>>:Ցանկանում ենք, որ հասկանան առանց բառերի, միայն մեկ հպումից ու հայացքից: Ուզում ենք, որ կատարեն մեր հիմար երազանքներն ու ցանկությունները և գուշակեին, թե ինչ ենք ուզում:Չէ
՞ որ դա այնքան հեշտ է...

Այնքան հեշտ է չմոռանալ այն գեղեցիկ պահերը, որ  ապրել են զույգերը միասին, այն հրաշալի օրերը, երբ միասին գնացել են զբոսնելու ու ոտնատակ տվել ամբողջ Երևանը:Հիասքանչ է ժպիտով հիշել հիմարիկ կռիվները, անիմաստ խանդի պատճառով իրար մազ պոկելը:Հիշել այն պահերը, երբ դու քո նուրբ մատներով մաքրել ես սիրածդ աղջկա արցունքները, երբ ինքդ ես լաց եղել, երբ նրա ինչ-որ մի տեղն էր ցավում, երբ ամեն ձմեռ նրան ստիպում էիր լիտրերով թեյ խմել, երբ բարկանում էիր վրան ու ամիսներով չէիր խոսում, երբ ուշ էր քնում, թեթև հագնվում:Այնքան հաճելի է քեզ համար հիշել առաջին հանդիպումը, առաջին սերը, առաջին համբույրը ու...նշանադրությունը:Այո՛, նշանադրությունը:Երևի մտածում էիք սա էլ է տխուր վերջաբան պարունակող հոդված, բայց ոչ...Կամ էլ...մասամբ:Բայց այստեղ ոչ մի բաժանում, ես ուզում եմ այս <հորինված զույգերին>երջանիկ կյանք տալ հոդվածումս:Դուք նշանվում ենք ու նորից, զարմանալիորեն շարունակում եք սիրել:Սերը նորից չի մարում...Դուք միասին եք գնում մեկն ու մեկիդ ուսումնական հաստատությունը, մի ամբողջ օր եք տրամադրում իրար, հաճախում աղջկա պարի խումբ, երգի դասընթացներին..ու..ՀՊԱՐՏԱՆՈՒՄ...Դուք շոյում եք ձեր սիրելիի ականջն այս խոսքերով. <ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶՆՈՎ> և ձեր ընկերուհին սկսում է էլ ավելի մեծ բարձունքների հասնել:Իսկ հիշու՞մ եք, երբ աղջիկը ձեր փոքրիկ քրոջը տանում էր խանութներ ու դարձնում իր նման սեթևեթ...Դա ձեզ դուր էր գալիս...Կամ երբ դուք եիք ձեր նշանածի եղբորը տանում <Տիր> կրակելու, բոուլինգ խաղալու, սպորտի և դարձնում ձեզ նման առնական:Դուք իդեալակ զույգ եք, իդեալակամ զույգի պատկեր, իրական սիրո օրինակներ:Վեճեր լինում են...Չնչին, ոչ միշտ, բայց սերն ավելի է խորանում, դուք ամրապնդում եք ձեր զգացմունքները և մի չնչին բաժանում էլ պետք չէ հասկանալու համար, թե ինչքան եք սիրում, ինչ կարևոր եք իրար համար: Ու նշանակվում է հարսանիքի օրը...Ամուսնանում եք.Ու քանի որ երիտասարդ եք դեռ, սովորում եք, իրար հետ եք դասերը պատրաստում: Հետո ծնվում է առաջնեկը...Դուք նրան պահում եք ամեն տեսակ ճոխություններով...Սերն ավելի է ամրապնդվում ու դուք ձեր զավակներին՝ աղջկան ու տղային հասցնում եք իրենց նպատակներին...Ու անտեսության չեք մատնում նրանց ցանկությունները, խաղում եք նրանց հետ ու նրանց հետ ապրում եք ձեր մանկությունը:
Ահա թե ինչքան չնչին բաներ են պետք երջանիկ զգալու համար:Ինչքան փոքրիկ բայց հաճելի պահեր եք պարգևում ձեր սիրած աղջկան նշանածին կնոջը երեխային:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: