Լռություն

Լռությունը երբեմն խեղդող է լինում…Դատարկության նման է, որ փորձում ես լցնել ինչ-որ բանով, բայց անիմաստ… Գոնե մեկ ժպիտ, գեթ մեկ համբույր, շինծու հայացքներ, թեկուզ և լաց, միայն թե ոչ լռություն….Լռությունը երբեմն կարող է սպանել, սպանել իր աղմուկով: Աղմուկ, որ ցանկացած բառերից էլ ատելի է, ցանկացած երաժշտությունից էլ վատը և ցանկացած դատարկությունից ավելի դատարկ:Լռությունը երբեմն սփոփիչ է
լինում..Ցանկացած դատարկությունից էլ ավելի, որը  երբեք էլ  չի  լցվի աշխարհի ամնաքնքուշ ծիծաղից, ամենանկեղծ հայացքներից ուամենաքաղցր երաժշտությունից… Դատարկությունը կմնա դատարկ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հոգիները խեղդում է լռությունը …Դատարկությունը երբեմն ավելի խեղդող է լինում, լռությունից էլ ավելի…Բայց մեզ պետք է լռությունը: Պետք է, որ կարողանանք լսել աղմուկը, որ կարողանանք տարբերել խոսքերն աղմուկից… Մարդիկ միշտ էլ լռության կարիք ունեն, բայց ոչ երբեք դատարկության:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: