Ես հասարակ մարդ եմ


Ես հասարակ մարդ եմ... ինձ նմանները շատ են:
Իսկ տեսնես, այդպիսի մարդկանց բացակայությունը շատ է զգացվում, թե նրանց հիշում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք են ունենում, կամ երբ մի այնպիսի մարդու կարիք են զգում, ով կարող է նրանց հանգստացնել, մխիթարել, նվիրել լավ տրամադրություն...
Տխուր եմ... ուզում եմ ժամանակավորապես կորչել երկրի երեսից... բարձրանալ տիեզերք, այնտեղ ամբողջ թոքերիս ուժով բղավել ու 24 ժամ հետո վերադառնալ, մաքրված մեր այս երկրագնդի կեղտից, որն օրեցօր ավելի է ներխուժում մարմնիս խորքերը:
Ես 24 ժամ չեմ լինի երկրի վրա... իմ հեռախոսները անջատված կլինեն, ինձ հնարավոր չի լինի գտնել ինտերնետում, ես անհասանելի կլինեմ երկրագնդի բնակիչների համար...

Կորչելու եմ, դուրս եմ գալու գիտակցությանս լաբիրինթոսի միջից, փորձելու եմ խնդիրներին լուծում չփնտրել, ուղղակի հայացքով շոշափելու եմ առաստաղը ու ճախրելու եմ...
“Բաժանորդի հետ կապն ընդհատվեց..
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: