Զարմանում եմ

Գիտես զարմանում և զարմանում եմ,
Թե մարդիկ ինչու՞ են այսքան թարս լինում...
Սիրում ես մեկին,ով քեզ չի սիրում,
Արհամարհվում ես սիրածիդ կողմից,
Ժպտում ես մեկին,ով չարախնդում,
Ծաղրում է
մտքում,թիկունքից խփում:
Չես տեսնում մեկին,ով անկեղծ սիրում,
Քո լավի համար ինքն իրեն զոհում,
Քո թիկնապահն է նա թաքուն դառնում,
Բայց քո հայացքին չի արժանանում:
Նայում է հեռուն,լուռ աննպատակ,
Թվում է անուժ հոգնել է կյանքից,
Բայց հայացքի խորքում հեռավոր,
Նա քեզ է տեսնում,քեզ է երազում.
Իսկ դու զարմանում ու զայրանում ես,
Թե մարդիկ ինչու՞ են այսքան թարս լինում…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: