Կարելի է…


замочная скважинаԿարելի է…
Անկարելի ոչնչ չկա…
Եթե կյանքում ,
Անփոխադարձ սիրո համար են անկասկած,
Անտարակույս և անխնա մարդիկ զոհվում,
Էլ ինչ մնաց…
Ինչ է մնում…
Լոկ մտածել,
Ինչպես կյանքում դիմացինի սերը սիրով փոխհատուցել,
Ինչպես կյանքում դիմացինի սերը սիրով գետնին չտալ,
Ինչպես կյանքում դիմացինի սերը սիրով չարհամարել,
Ու չփշրել, ու չկոտրել քեզ սիրողի
Սիրտը փխրուն ու արդեն իսկ շատ կոտրտված…
Որ մաշել է գիշերները քո հայացքը կարոտելուց,
Որ հոգնել է երազի մեջ քո աչքերը որոնելուց…


Էլ ինչ մնաց…Ինչ է մնում,

Լոկ մտածել,
Թե ում առաջ բացել սրտիդ
Դարպասները լայնատարած,
Իսկ ում առաջ փակել նրանք ժամանակին…
Եվ ոչ թե բաց թողնել նրանք գիշեր-ցերեկ,
Իսկ հետո էլ դուրս շպրտել
Առանց թակել շեմտ մտնող ամեն մեկին…

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: