Ինձ դու ես պետք

картинки Валентинки

Ինձ դու ես պետք այսքան տարիների մեջս կուտակված լռությունից հետո… էլ չեմ ուզում սպասել:
Այնքան վաղուց էր ամեն ինչ: Զարմանալի է, բայց ինչքան ինձ եմ հիշում, այնքան էլ քեզ եմ հիշում կողքիս, կամ հեռու: Ինչ էլ լինի, միշտ հետս ես` իմ ներսում:
Թվում է միայն ես կարող եմ ամեն անգամ զանգել քո տուն` իմանալով, որ դու այնտեղ չես, որ միևնույն է ոչ ոք չի վերցնի հեռախոսը… զանգել ու ժամերով լսել երկար գուդոկների ձայնը… Ես այդ զանգերով իմ ներկայությունն եմ ապահովում քո տան մեջ, ջերմացնում սառած պատերդ:
Վերջերս նույնիսկ սնահավատ եմ դարձել. պատահականություններին եմ հավատում, հեքիաթներին ու նույնիսկ վերադարձիդ:

Չեմ ուզում ու չեմ կարողանում առանց քեզ: Ինձ քո ներկայությունը օդից էլ, ջրից էլ, ինձնից էլ շատ է անհրաժեշտ: Էգոիստ լինելուս նշանաբանը վաղուց եմ արդեն մի կողմ դրել:
Ինչքա~ն եմ գցում ու ընկնում… Ափսոսում եմ, տառապում, սակայն երբեք քեզ չեմ մեղդրում ոչնչի համար, ընկնելուս համար, գցելուս համար… կորստիս համար: Էլ նույնը չեմ, գիտես:
Շատ փոխվեցի այս ընթացքում… բոլորի հանդեպ, իմ հանդեպ, բայց ոչ քո:
Չարացա` քեզ չատեցի:
Լքեցի` քեզ պահեցի:
Մոռացա` քեզ հիշեցի:
Հիմա խնդրում եմ, որ դու ինձ չգցես, երբ որ ընկնում եմ… ամուր պահիր ինձ: Այսքանից հետո ես միայն քեզ ունեմ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: