Այնքան շատ բան եմ ուզում քեզ ասել

Այնքան շատ բան եմ ուզում քեզ ասել,
Նաև որքանն եմ փորձում թաքցնել,
Գիտի միայն Նա, և ուրիշ ոչ ոք…
Բայց ինչու՞ Հոգիս, ինչու՞ թաքցնել,
Իսկ եթե՞ ասել,
Ասե՞լ, բայց ինչու՞…
Ասե՞լ, թե՞ լռել,
Հիմա ի՞նչ անել
Խոսե՞լ, թե՞ լռել…
Հավիտյան կողպել
փոքրիկ տուփի մեջ,
Բանալին կոտրել
կամ էլ դեն նետել,
Հիմա ի՞նչ անել,
Բացե՞լ, թե՞ փակել…
Ո՞րն է առավել ճիշտ ու խելացի…
Մի՞թե կա ճիշտ, եթե կա որտե՞ղ:
Հեռու՞, թե՞ մոտիկ,
Միգուցե իմ մերջ, կամ թե շատ հեռու
Մեկ ուրիշի մեջ…
Որտեղ այն փնտրեմ…
Հիմա ինձ համար չկա ճիշտ ու սխալ,
Հեռու և մոտիկ, թերի, անթերի,
Չկա ոչ մի բան, և կա ամեն ինչ…
Հիմա ամեն ի՞նչ, կամ թե չէ, ոչինչ:

Որն է ճիշտ կամ սխալ…

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: