Արթնացրիր հոգիս

Արթնացրիր հոգիս ու լուռ նայեցիր....փորձեցիր գրկել՝գրկել ջերմությամբ...հավատացի արդյոք անկեղծությանդ?Ինչ որ ծածուկ սպասում առաջացավ...չգիտեմ որ երազը զգացնել տվեց,բայց մի պահ հավատացի,որ կարելի է նաև ապրել այսպես,միայն զգալով ու չտեսնելով՝չընկալելով ոչինչ...ու թե գուցե ամիսները հեգնում են միամիտ հավատս,բայց ուզում եմ
հավատալ...ուզում եմ ապրել այնպես,ինչպես էությանս մեջ կիզող արևը...ջերմանալ եմ ուզում,որքան եմ տանջվել արտաքուստ սառնությունից...երբ փորձել են ջերմացնել,իսկ փշերս ծակել են՝շատ ուժեղ...հավատում ես չէ?թե դու էլ ինձ պես պարզապես մի պահ կտրվել ես ամենից?ուզում եմ հավատալ քեզ..թեև տես,ոչինչ չեմ անում,ոչ մի քայլ դեպի նվաճում,իսկ ինչու անել?ինչի համար?ԳԻտես վախենում եմ մի օր արթնանալուց ու զգալուց,որ զուր հույս էր ու հավատ,որ դա այն չէ,ինչի ձգտում էի...կարդում ես ու գուցե հասկանում.....
Այքան նման է մեր խոսքը դիվանագետների լռությանը,,,երբ երկու անհատականություն հստակ գիտեն ամենը ու լռում են...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: