Ես տենչում եմ քեզ



Ես տենչում եմ քեզ,

Քո մարմինը ջերմ՝
Որ ամեն գիշեր հաճույքների մեջ՝
Ջերմացնում է մեր մարմինները:
Քո շարժումները՝ արագ ու անսպառ,
Ու հաճույքի ձայները բաղաձայն:
Ես կանչում եմ քեզ
Ծառերի գրկից, որոնց՝
Անառակության դասեր ես տալիս,
Իսկ գաղտնիքները քո մարմնի՝
Ինձ ես դասավանդում գիշերվա կողքին;
Ես կարոտում եմ՝
Քո բույրը մարմնի,
Ու քո աչքերում վառվող կրակն հաճույքի,
Որ այրում է մեզ
Անսահմանության կողքին:
Ու ոչինչ չի հուզում մեզ,
Երբ միասին են մեր մարմինները,
Ու ոչ մի խուլ ձայներ չեն կարող մարել՝
Կրքի ձայները մեր հոգիների:
Ավելի արագ, արագ ինձ սիրիր,
Գուցե վաղը մեր կիրքը մարի,
Արի չկորցնենք հաճույքը պահի,
Արագ դու շարժվիր…
Քո մարմինը իմ հոգու մեջ է,
Իսկ իմ մարմինը՝ քո մարմնի մեջ,
Միաձուլվել ենք մենք այս գիշեր՝
Մեկ մարմին ենք այս խավարի մեջ…
Լավ է, կանգնիր, ու թույլ մի տուր,

Որ այս  հաճույքից մի պտուղ ծնվի,
Քանի որ սա ավաղ սեր չէ,
Այլ կրքից մոռացված մարմիններ են մերկ: 
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: