Գիտե՞ս ինչքա՜ն եմ քեզ սիրում


красивые бесплатные анимированные картинки для дневникаԳիտե՞ս ինչքա՜ն եմ քեզ սիրում.
Ա՛յ, տեսնո՞ւմ ես այն մեծ ամպը,
Որ գնալով մեծանում է:
Քեզ սիրում եմ այդ ամպի չափ
(Ինչպես կասեն փոքրիկները):
Իսկ գիտե՞ս, թե ինչքա՜ն եմ քեզ կարոտում:
Ա"յն ամպի չափ, որը մի քիչ ձախ է թեքված:
Իր մեծությամբ նա զիջում է առաջինին,
Բայց փո՛քր չէ, մե՛ծ է էլի:
Իսկ այն մեկը, տե՛ս, երրորդը,
Այն մեծ հույսն է, որ փայփայում
Ու գրկում եմ օր ու գիշեր...

Ահա այսպես` հիմարի պես,
Ամպերին եմ ես բաժանել
Հո՛ւյսս, սե՛րս ու կարո՛տս...
Հիմա նստած վեր եմ նայում
Իմ հորինած ամպակույտին,
Ու սարսափով մտածում եմ,
Թե չլինի հանկարծ մի օր
Անձրև դարձած ներքև թափվեն
Ու, հոսելով մարդկանց ցեխոտ ոտքերի տակ,
Գնա՜ն, կորչե՜ն
Հո՛ւյսս, սե՛րս ու կարո՛տս..
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: