ՕՏԱՐ ԱՓԵՐ


ՕՏԱՐ ԱՓԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՍ ԴԱՐՑԱԾ,

ԱՅՍ ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ԿԱՐԾԵՍ ՄՈԼՈՐՎԱԾ,
ՏԽՈՒՐ, ՄԻԱՅՆԱԿ ,ՍՐՏՈՎ ԿԱՐՈՏԱԾ,
ՔԱՅԼՈՒՄ ԵՄ ՀԻՄԱ, ՔԱՅԼՈՒՄ ԽԵՆԹԱՑԱԾ:
ՔԱՅԼՈՒՄ ,ՆԱՅՈՒՄ ԵՄ ԱՉՔԵՐԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ,
ՆԱՅՈՒՄ ՈՒ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՀՈՂՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԱՑ,
ՀԻՇՈՒՄ ԵՄ ՏՈՒՆԸ, ՀԻՇՈՒՄ ՄԵՐ ԱՅԳԻՆ
ՀԻՇՈՒՄ ԵՄ ԲԱԿԸ ՄԵԾ ՈՒ ԱՀԱԳԻՆ,,
ԲԱԿԻ ՄԻ ԿՈՂՄՈՒՄ ՍՈՒՐԲՆ ԷՐ ՄԵՐ ԳՐԻԳՈՐ,
ՈՒՐ ՄՈՄ ԷԻՆՔ ՎԱՌՈՒՄ ՏԱՐԻՆ ՇՈՒՐՋԲՈԼՈՐ,
ԱՂՈԹՈՒՄ ԷԻՆՔ ԱՀԵԼ ԹԷ ՋԱՀԵԼ,
ԻՆՉ ԷԻՆՔ ԽՆԴՐՈՒՄ ,ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ,,,,,
ԲԱԿԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ, ՉԱՓԵՐՈՎ ՀԶՈՐ,
ԱՅԳԻՆ ԷՐ ՄԵՐ ՄԵԾ, ԱՐԴԵՆ ԱԼԵՎՈՐ,
ՈՒ ԱՅԳՈՒ ՄԻՋԻՆ ՄԵԾ ՆԱՆԻ ՆՄԱՆ,
ԿԱԳՆԱԾ ԷՐ ԹՈՆԻՐԸ, ԲԱՐԻ, ԱՆՆՄԱՆ
ԹՈՆԻՐ, ՈՐԻ ՄԵՉ ԼԱՎԱՇԸ ԱՐԴԱՐ,
ՍՈՒՐԲ ՀԱՑ Է ԴԱՐՁԵԼ, ԱՆՑԵԼ ԴԱՐԵԴԱՐ
ՈՒ ՀԱՑՆ ԱՅԴ ՀԱՅՈՑ ,ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՎ,
ԻՐ ՀԻՆ ԱՆՑՅԱԼՈՎ,ՆՈՐ ԱՊԱԳԱՅՈՎ,
ԴԱՐՁԵԼ Է ՆՇԽԱՐՔ, ԲԵՐԵԼ Է ԲԱՐԻՔ,
ԿԱՊԵԼ Է ԶՈՒՅԳԵՐ, ԱՐԵԼ ՀԱՐՍԱՆԻՔ:
ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԽՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ,
ՄԻՇՏ ՈՐՊԵՍ ՎԿԱ,ԲԱԿՆ ԷՐ ՄԵՐ ՀՍԿԱ,
ԲԱԿ, ՈՒՐ ԽԱՂԱՑԵԼ,ՎԱԶԵԼ ԵՄ ԸՆԿԵԼ,
ԲԱԿ, ՈՒՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ՕՐԵՐՆ ԵՆ ԱՆՑԵԼ:
ԵՎ ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴ ԴԱՐՑԱԾ,
ԵՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՕՐԵՐՆ ԻՄ ԱՆՑԱԾ,
ՈՒ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ԽԱՂԵՐՆ ԻՄ ԱՆԴԱՐՁ,
ԵՐԳԵՐՆ ԻՄ ՄԱՆՈՒԿ ՕՐԵՐՈՒՄ ԵՐԳԱԾ,
ՀԻՄԱ ԷԼ ՕՏԱՐ ԵՐԿՐՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ,
ՔԱՅԼՈՒՄ ՈՒ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՀՈՂՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԱՑ,
ԵՎ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ,ՈՐ ԹՌՉՅՈՒՆ ԴԱՌՆԱՄ,

ԹՐՉԵՄ ՈՒ ԴԵՊԻ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՆԱՄ...

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: