Երբ տխրես հանկարծ

Երբ տխրես հանկարծ,
Հիշիր քո սիրած երգն ու մարդկանց,
Հիշիր կատակներ, կենսուրախ օրեր,
Եվ ընկերներին հիշիր քո սիրած,
Հիշիր քո տեսած օրերը զվարթ,
Հուսա, որ կգան այդպիսի օրեր,
Հիշիր լավ, տխրել չի

կարող շատ մարդ,
Եվ ուրախացիր, որ

գիտես տխրել,
Հիշիր` լավերը շատ են իսկապես,
Եվ լավերով է կյանքը մշտական,
Հիշիր մանրունքով չպետք է ապրել,
Եվ չկան վշտեր հավիտենական,
Թե տխրես հանկարծ,
Բայց ինչու տխրես?
Եթե հիշելու բաներ կան այդքան...
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: