Որ չեմ ասում`

Վրդովվում ու խռովում ես,
Որ չեմ ասում` սիրում եմ քեզ,
Որ չեմ ասում ` հիշում եմ քեզ...
Դու կարծում ես հե°շտ է այդքան
Հորինելը, թե չեմ սիրում:
Սիրելն ի°նչ է-ատում եմ քեզ,
Հիշելն ի°նչ է-տենչում եմ քեզ,
Ապրելն ի°նչ է-մեռնում եմ ես
Քո կարոտից, քո այդ կանչից...

Մի վրդովվիր, մի խռովիր,
Թե ես չասեմ` աչքերս կասեն,
Թե ես չասեմ` ձեռքերս կասեն,
Թե ես չասեմ` ժպիտս կասի..
Մի խռովիր, մի վրդովվիր..
Դատարկ խոսքերն ինչի°դ են պետք,
Դատարկ հուշերն ինչի°դ են պետք...
Ինչ էլ ասեմ, ինչ էլ չասեմ, դու լավ գիտես`
Այս աշխարհում իմ միակն ես...

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: