Հանկարծ չփորձես աչքերդ փակել

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես երազի պես քեզ այցի կգամ,
Գիշերվա կեսին դուռդ կթակեմ,
Սիրուց մոլորված ճամփորդի նման:

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես խոր քուն դարձած կիջնեմ աչքերիդ

,
Քո շրթունքները մեղմ կհամբուրեմ,
Ու կհագեցնեմ քաղցը կարոտիս:

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես քո աչքերում արցունք կդառնամ,
Դեպի շուրթերդ դանդաղ կհոսեմ,
Որ քո շնչի հետ գոլորշիանամ:
ՈՒ եթե փորձես աչքերդ փակել
Ես միևնույն է նրանք կբանամ,
Եթե հարկ լինի ամեն ինչ կանեմ,
Որ քո աչքերի լույսը ես դառնամ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: