Սուրբ Զատիկ, Հիսուս Քրիստոսի Հարության տոն


Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Երբ Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին նրա գերեզմանին, տեսան, որ քարայրի մուտքից քարը հանված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Հենց այս ժամանակ երկու հրեշտակներ են հայտնվում և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24. 4-9): 


Զատիկը կամ Հարության տոնը այն տոներից է, որը մեծ շուքով նշվում է և՛ եկեղեցիներում, և՛ ընտանիքներում: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: