Կյանք կամ եղելություն

Луна на фоне Земли

Շատ-շատե՜րն են այս աշխարհում կյանքի իմաստը փնտրել,
Եղելության փաստն ամենուր, ամենքին է մտորել,
Թե ինչո՞ւ է աստված մարդուն կյանք պարգևել՝ ստեղծել,
Ինձ էլ, ոնց մարդ մահկանացու,ինձ այս հարցն է միշտ հուզել...

Ո՞վ է աստված-արարողը՝ հավերժության մի փրկիչ,
Եվ կամ գուցե՞  դատավոր է, կամ էլ հոգու մի հսկիչ:
Ինչո՞ւ մարդուն նա կյանք տվեց, թե պիտ ավարտ ունենար,
Թե կա սկիզբ, կա նաև վերջ,- մարդը պիտի իմանար...

Ով էլ ասի, որ թե գիտի առեղծվածը այս կյանքի,
Նա չի՛ կարող իր ասածը ճշմարտությամբ հաստատի,
Ամեն մի մարդ այս աշխարհում աստծո տված տեղն ունի,
Երնե՜կ նրան, ով իր կյանքում այդ տեղին է արժանի...

Չկա կյանքում իդեալական ոչ մի էակ,ո՛չ մի շունչ,
Անմիտ է նա, ով իր կյանքում ուրիշին է նախանձում,
Ինչ ունենում՝ չի՛ գոհանում, ունի անտա՜կ, անչա՜փ տենչ,
Երնե՜կ նրան, ով իր կյանքում ունի չափի զգացում...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: