Իսկ եթե


Իսկ եթե երբևէ քեզ ասեն, թե դադարել եմ  կարոտել, ու դու

 հավատաս,  իմացիր, որ  …էլ   չկամ, որովհետև մի բան 

կա միայն, 

որ ի զորու է ստիպել ինձ չմտածել քո մասին: Ես  նրանից 

բոլորովին չեմ վախենում, ու գիտե՞ս  ինչու. դու ի՛մ 

Կարոտի կարիքը

 չունես, չես ապրել հանուն նրա երբեք, ու ես չեմ վախենա,

թե , նրան `ինձ հետ տանելով,  քեզ ցավ կպատճառեմ:


 Պետք է, որ վաղուց հասկացած լինեիր. իմ ամեն քայլի առաջնային 



նպատակը եղել է այն, որ ոչ մի դեպքում քեզ համար 


դժվար չլինի, իսկ երբ չի ստացվել …


Եթե միայն  հայացքդ չթաքցենիր… բայց ի՞նչ իմանամ, ի՞նչ


 ես մտածում. միմյանց գուշակելը  երբեք էլ մեզ տրված չի եղել: Եվ,


 չնայած դրան, երբեմն ,երևի Կարոտից , քեզ զգում եմ 


 կողքիս, պատկերացնում եմ շարժումներդ, իմ կարոտած ու արցունքից 


թաց աչքերը տենչում են որսալ հայացքդ և նույն պահին 


ինքս թեքում եմ գլուխս, վախենալով արդեն այս անգամ չեմ 


դիմանա, 


ու Կարոտը վերջնականապես ինձ կկործանի:


Դժվար թե երբևէ ինձ հասկանաս… Ինչևէ, քո բոլոր 


խենթություններից առավել ինձ գերում էր հարմարվելու քո


 աստվածային 


շնորհը: Եվ  Կարոտից շատ ավելի կարևոր մեկը կար մեր միջև`


Ձերդ գերազանցություն Հարգանքը: Նա ամեն ինչի հիմքում


 էր` պարզ  <<բարև>>-ից մինչև… Կարոտ:  Չգիտեմ`  դու ինչ ես 


մտածում, բայց ինքս կարծում եմ նա միակն է, որ հավերժ


 պիտի ապրի…     
                                 
                                                                   Կարոտել եմ քեզ

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: