Սեր

Ամենազոր է սերը իսկապես,
Կարող է կյանք տալ, փայփայել մոր պես,
Իմաստավորել, դարցնել հրաշք
Այն , ինչ դեռ երեկ թվում էր նողկանք…
Բայց պատահում է 
Նա փշրում է քեզ ու սիրտդ  կոտրում ,
Հոգուդ մեջ ամպրոպ, որոտ հավաքում…

Բայց ինչպիսին էլ նա քեզ հյուր կգա,
Սերն է  կենսատու, աստված է վկա։
Դռներն է բացում դեպի բարություն,
Հետքերն է  սփռում  մինչ հավերժություն…
Ու եթե անգամ չես կարող լինել դու նրան մոտիկ՝
Քո մեջ թողնում է  հուսո  մի հատիկ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: