ես սովորեցի ապրել քո լուսե ու հավատով լի աչքերով, սովորեցի ժպտալու կարոտել…Հիմա դու հեռու ես: Ես հաճախ եմ լինում այնտեղ, որտեղ միժամանակ երկուսով էինք, ասում են, որ մարդն այն ժամանակ է մենակ, երբվերադառնում է այնտեղ, որտեղ մի ժամանակ երջանիկ է եղել, բայց ես մենակչեմ, դու դա գիտես: Դու գնացիր ու տարար քեզ հետ իմ երազանքը, նորըստեղծելը դժվար է, հատկապես, երբ միջանցիկ քամիները խանգարում են: Եսուզում եմ այսօր լինել այնպիսին, ինչպիսին, երբ միասին էինք, բայց օտար,անհասցե ու անհույս մարդիկ ինձ ուզում են հեռացնել քեզանից, բայց ես ամուրկանգնած եմ հողին…Հարազատս, ես չգիտեմ` ուր ուղարկեմ նամակներս, նրանքնույնպես անհասցե են: Այնտեղ, որտեղ դու ես, հիմա փոստատարներ չկան,աղավնիները ճանապարհները չգիտեն, իսկ ես չեմ կարողանում հասկանալ…Խնդրումեմ, պահպանի՜ր ինձ բոլոր միջանցիկ քամիներից, օգնի՜ր ամուր կանգնել հողին,հասկացրու՜ նրանց, որ դու ես իմ միակ հարազատը, որ քեզ եմ ես կարոտում…Իսկ ես կսպասեմ մինչ մեր հանդիպումը, մենք նորից կնստենք կողք կողքի,կնայենք երկնքին, ու ամեն ինչ կլինի առաջվանը…

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: