Սերն ու երջանկությունը

-Ուր էր գնում սերը,-հարցրեց  փոքրիկ երջանկությունն  իր հորը:
-Նա մահանում է ,-պատասխանեց հայրը: Մարդիկ, որդիս  չեն պահպանում այն ինչ ունեն : Ուղղակի  չգիտեն սիրել: Փոքրիկ երջանկությունը  մտածմունքի մեջ  ընկավ: Ես  կմեծանամ և կօգնեմ մարդկանց: Անցան տարիներ: Երջանկությունը  մեծացավ :Նա հիշում էր  իր խոստումը և  անում էր  ամեն  հնարավոր  բան , որ  օգնի մարդկանց, բայց մարդիկ  նրան չէին լսում: Եվ այդ ժամանակ  երջանկությունը սկսեց  փոքրանալ:Նա շատ  վախեցավ , որ հանկարծ  լրիվ  չանհետանա, և ճանապարհ ընկավ  դեղ գտնելու իր հիվանդության համար: Երջանկությունը ոչ մեկի չհանդիպեց իր ճանապարհին  և նա կանգ առավ հանգստանալու: Ընտրեց մի ծառ  և պառկեց նրա վրա: Հազիվ  ուզում էր քնել հանկարծ լսեց մոտեցող ոտնաձայներ: Բացեց  աչքերը և տեսավ , որ մոտենում է մի զառամյալ պառավ:
-Նստեք ,դուք երևի հոգնած կլինեք: Նա նստեց հանգստացավ և պատմեց երջանկությանը իր պատմությունը:

-Վիրավորական է , երբ քեզ համարում են զառամյալ,  իսկ ես դեռ այնքան  երիտասարդ եմ և իմ անունն է  ՍԵՐ:
Այդ  դուք եք ՍԵՐԸ,-զարմացավ երջանկությունը, իսկ ինձ ասել են , որ սերը ամնեահրաշալի բանն է աշխարհում :Սերը ուշադիր նայեց նրան և ասաց.
-Իսկ քո անունն ինչ է :
-Երջանկություն: Ախ այդպես , ինձ նույնպես ասել են , որ երջանկությունը ամենահրաշալի բանն է : Եվ  նա  դուրս բերեց իր իրերի  միջից մի հայելի: Երջանկությունը տեսնելով իր արտացոլանքը  բարձրաձայն լաց եղավ : Սերը մոտեցավ նրան  և  քնքշորեն գրկեց:
-Այս ինչ են մեզ հետ արել այս չար մարդիկ ,-հեկեկաց երջանկությունը:
-Ոչինչ,-ասաց սերը: Եթե մենք լինենք միասին մենք հոգ կտանենք միմյանց մասին ,և կլինենք երիտասարդ և հրաշալի:Եվ հենց այդ ծառի տակ  ՍԵՐն   ու ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ  կնքեցին իրենց դաշինքը `երբեք չբաժանվել: Այդ օրվանից եթե որևէ մեկի  կյանքում  բացակայում է ՍԵՐԸ ,նրա հետ միսաին և գնում է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ : Իսկ մարդիկ մինչև հիմա դա հասկանալ չեն կարող:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: