Կարոտել եմ


Կարոտել եմ Քո … Բա˜րևը …
Այն բարևը, որ տվեցիր ինձ շ˜ատ վաղուց,
Այն բարևը երկար ա˜- ով
Այն բարևը, որ տվեցիր մեղմ ժպտալով:
Կարոտել եմ Քո … ժպիտը …
Այն ժպիտը, որ կար դեմքիդ դեռ շ˜ատ վաղուց,
Այն ժպիտը, մեղմ ու քնքուշ…
Այն ժպիտը, երբ ժպտում էիր աչուկներով:
Կարոտել եմ… աչուկներդ …
Աչուկներդ, որ թարթում էիր այդպես դեռ շ˜ատ վաղուց,
Այդ փայլփլուն ու պսպղուն հրաշքները…
Այն աչերը… երբ վառվում էին գանգուրներիդ միջից:
Կարոտել եմ …  գանգուրներդ…
Գանգուրներդ, որ ես տեսա դեռ շ˜ատ վաղուց,
Գանգուրներդ, որ խաղում էին մատներիս հետ…
Գանգուրներդ, որ խուճուճներ էինք ասում ու ծիծաղում:
Կարոտել եմ … Քո ծիծաղը…
Այն ծիծաղը, որ լսեցի դեռ շ˜ատ վաղուց,
Այն ծիծաղը, որ լսում էի քեզնից թաքուն,
Այն ծիծաղը, որ թաքցնում էր քո թախիծը:
Կարոտել եմ … անգամ Քո թախիծը…
Այն թախիծը,  որ կա քո մեջ դեռ շ˜ատ վաղուց,
Այն թախիծը,  որ  տեսնում էին միայն իմ աչքերը…
Այն թախիծը, որը այդքան ես ուզում էի տանել քեզնից:
Կարոտել եմ … Կարոտել եմ … Կարոտել եմ …
Կարոտել եմ  ես քեզ …

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: