Սպասում


սպասած րոպե, սպասում... 
Շատերն են ասում, որ աշխարհում սպասելուց վատ բան չկա։ Երևի այդպես է։ Երբ ստիպված ենք լինում ինչ որ բանի սպասել, այդ ժամանակ շատերիս  համար յուրաքանչյուր սպասած րոպեն ժամ է թվում…, անընդհատ լարվածության մեջ ենք, թվում է, թե այլևս անկարող ենք սպասել, կամ, որ արդեն սպասելիքները իրականանալու են ու երբ կրկին ստիպված ենք լինում սպասել այսպես ասած «հալ ու մաշ» ենք լինում։ Երբ զգում ենք, թե ինչքան դժվար է սպասելը  փորձում ենք ուղիներ գտնել  այլևս չսպասելու, բայց թե այդ ուղու գտնելն էլ հազվադեպ է պատահում, որովհետև մեր սպասումների մեծ մասը այնպիսին է, որ ուզած-չուզած պետք է սպասենք։
 
Ինչ որ բանի սպասելուց  միշտ հարկավոր է լավատես լինել, լցվել այն հույսով, որ սպասելիքները արդարացնելու են իրենց, իսկ եթե նույնիսկ հակառակն է տեղի ունենում, ապա կարիք չկա հուսալքվելու։ Աշխատեք սպասելուց չհոգնել, որովհետև հոգնելուց հետո դժվար կլինի կրկին առույգանալ։ Ովքեր չեն սիրում սպասել  ու, եթե գտնում են որ այն լավ բան չէ, ապա թող որ  ոչ ոքի սպասեցնել չտան։ 
Թող որ բոլորի սպասումները բարի ավարտ ունենան:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: