Ձյուն է գալիս


















Ձյու՜ն է գալիս, Եվ մի աղջիկ ,մայթում խավար, Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս… Ինչու՞ է նա այդպես լալի՜ս… Ու մոլորված գնում-գալի՜ս, Նոր տարվա օ՛րն այս խանդավառ. Գուցե նրա հե՛րթն է գալիս Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ, Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.
Դրա համար էլ նա՝ լալի՜ս, Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս , Դեգերո՜ւմ է մայթում խավար. Եվ կարծում է հավանորեն, Թե էլ չի՜ գա բախտը նորեն Եվ…անցե՜լ է անդառնալի… Որտեղի՜ց այդ գիժն իմանա, Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման, Գալիս է, որ հալվի՜- գնա՜, Եվ զո՜ւր է նա այդպես լալիս… Ձյու՜ն է գալիս:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: