Կարոտում եմ


Կարոտում եմ...
Եվ այդ կարոտից`
Ձեռքերս են դողում,
Եվ այդ կարոտից`
Աչքերս են փակվում,
Եվ այդ կարոտից`
Լեզուս է լռում:
Կարոտում եմ...
Եվ այդ կարոտից`
Աչքերս են արտասվում,
Եվ այդ կարոտից`
Աշխարհն է մթնում,
Եվ այդ կարոտից`
Շնչելն է դժվարանում:
Կարոտում եմ...
Եվ այդ կարոտից`
Ծնկներս են ծալվում,
Եվ այդ կարոտից`
Մարմինս է դողում,
Եվ այդ կարոտից`
Խենթանում եմ ես:
Կարոտում եմ,
Բայց ոչ կարոտով հասարակ,
Այլ տանջվում եմ ցավով,
Որ կոչվում է կարոտախտ:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: