Դու գնում ես


Դու գնում ես, սակայն ես միշտ կհավատամ,
Որ տանում ես քո սրտի մեջ իմ անունը.
Դու գնում ես, բայց ես հաստատ, հաստատ գիտեմ,
Որ այրվում է քո սրտի մեջ իմ անհունը…

Հորիզոնիդ ինչ-որ հեռու, մութ անկյունից
Իմ աչքերը քո հուշերին լույս են տալու,
Արծաթապատ ու մշուշոտ քո գիշերից
Իմ աչքերը տխրությանդ հույս են տալու…

Դու գնում ես, թվում է, թե մոռացել ես,
Դու գնում ես, թվում է, թե էլ չես հիշում,
Բայց ես գիտեմ… Ես գիտեմ, որ ուր էլ գնաս՝
Իմ աչքերը հյուր են գալու քո գիշերում..

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: