Ծանր աշխատանք է սիրելը… Իսկապես դա այդպես է…
классные картинки с надписями для дневика
Մարդիկ սիրահարվում են, հետո սիրում, բայց միշտ մոռանում են, որ սերը պարգև է վերևից և ինչպես ամեն ինչ, ինչ հասնում է մարդկանց, այն նույնպես ունի “պիտանելիության ժամկետներ”:
Օ,ոչ,մի մտածեք, թե ես ասում եմ, թե 
սերը ժամանակավոր երևույթ է…այն ժամանակավոր է, եթե դու մատնես այն ինքնահոսության… չաշխատես քո վրա…չջրես սիրո ծաղիկը… ավելի ճիշտ կլինի ասել, որ դա պիտի արվի միասին…պիտի երկուսդ էլ աշխատեք ձեր վրա, ջրեք սիրո ծաղիկը, հեռու պահեք այն չկամեցող ու վանդալիզմով տառապող մարդկանցից… պիտի հեռու պահես այն նախանձի ու չկամության մոլախոտերից, որոնք միայն հարմար պահին են սպասում,որպեսզի հարձակվեն քո սիրո վրա…
Անդադար ու սարսափելի բարդ աշխատանք… պիտի աշխատես քո վրա… կարուձևի դասընթացների է նման… բայց հենց դա է սերը…
Դու և նա քանդակագործներ եք, որոնք ունեն հումքը` կավը` սերը և պետք է դրանից ստեղծեն իրենց գլուխգործոցը… Շատ քչերին է դա հաջողվում, քանզի շատերը մոռանում են, որ ժամանակի ընթացքում կավը քարանում է և դրանից հետո դրան ձև տալը դառնում է անհնար…
Ինձ թվումէ, որ մարդկանց դեռ վաղ հասակից պետք է սովորեցնեն սիրելու արվեստն ու արհեստը… Մարդկանց պիտի հասկացնեն, որ դա մեներգ չէ, այլ զուգերգ է և միայն համատեղ աշխատանքի արդյունքում կարող է ստացվել այն երաժշտությունը,որը մարդկանց ստիպում է լացել, փշաքաղվել…
Սիրեք… դա տալիս է թևեր, փոխում է քեզ, հնարավորություն է տալիս տեսնել կյանքի այն կողմը, որը ծածկված է լինում մինչ այդ անանցանելի անտառով… սիրեք,բայց մի մոռացեք, որ պետք է աշխատեք ձեզ և ձեր սիրո վրա...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: