Ինչու






















Ինչու է սիրտս միշտ ցավով լցված,
Ինչու չեմ գտնում , այլ միշտ կորցնում
Միթե դա դու չես իմ սիրո երազ,
Միթե հեքիաթ է այլ ոչ իրական:
Ինչու է լավը միշտ վատին հասնում
Ինչու հավատքս քո դեմ չի մարում:
Կարծես դա դու ես իմ սրտի բաղձանք,
Կարծես սիրում եմ քեզ ամբողջ սրտով:
Ինչու մտքիցս դու դուրս չես գալիս,
Ինչու խոսքերս քեզ դուր չեն գալիս:


Միթե դու արդեն չես հավատում ինձ,
Միթե կասկածն է քո սրտում լալիս:
ՈՒզում ես լքել ու մոռանալ ինձ,
Միթե դու այդպես դաժան կլինես,
Միթե սրտիցտ դու ինձ կհանես:
Մեղավորը ես դու ինչու տանջվես,
Վարվիր այնպես ինչպես դու կուզես,
Միայն իմացիր այսօր և հավետ,
Սրտիս թրթիռը քո շնչով պատված,
Մտքիս էջերը քո խոսքով գրված:
Մոռանալ քեզ երբեք չեմ կարող,
Հեռանալ քեզնից նույնպես չեմ կարող:
Հասկացիր դու ինձ, ընդունիր այնպես
Ինչպես որ ես կամ, կամ ու կմնամ,
Միայն թե սեր իմ քո կոխքին մնամ:


Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: