Տարիներիս մեջ


Տարիներիս մեջ ես քեզ փնտրեցի,
Ու բոլորի մեջ ես քեզ ման եկա,
Առանց քեզ կյանքում ես շատ տխրեցի,Բայց մի օր, կարծես, զգացի` գտա: Գտա քո հոգին հազարի միջից, Իսկ մյուս հազարից քո սիրտը գտա,Խոսքերդ լսեցի մեկ ուրիշ շուրթից,Բայց քո աչքերից հավերժ չգտա: Սիրտս բաբախեց ավելի արագ,Իմ կողքին նա քեզ տեսնել էր ուզում,Հավատով լցվեց հոգին իմ ծարավ,Նա հավատարիմ քո շունչն էր փնտրում: Քո շունչը չկար ոչ մեկի խոսքում,Դրանք դատարկ էին քոնի համեմատ, Ու փայլ չտեսա ուրիշ աչքերում, Դրանք խամրած էին, շատ, անհամեմատ: Ձեռքեր, գգվանքներ, համբույրներ գտա, Ու շատ բան տեսա ես քեզ

փնտրելով,Հիասթափություն, ցավ, արցունք տեսա,Բայց դեռ ապրում եմ հավերժ հուսալով:Հույս ունեմ` մի օր դու կհայտնվես Իմ պատկերացումների բոլոր ձևերով,Միայն թե խնդրում եմ, երբ որ հայտնվես,Թող այդ ամենը լինեն մեկ մարմնում:Հոգիդ ու սիրտդ լինեն միասին,Աչքերդ փայլեն իմ սիրած ձևով,Խոսքդ թող հասնի իմ սրտի խորքին, Ու որ ինձ սիրես քո շատ մեծ սրտով: Հայտնվիր կողքիս, իմ կյանքի արև’,Թող որ դադարի իմ սիրտը ցավել, Թող որ աչքերս քեզ համար ժպտան, Ու որ քեզ սիրել ես չդադարեմ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: