Հանդիպեցինք հենց այն փողոցում
Որտեղ որ իրար սեր շշնջացինք,
Որտեղ որ իրար համբույր տվեցինք
Եվ որտեղ մի օր մենք բաժանվեցինք:
Հանդիպեցինք հենց այն փողոցում
Իրար նայեցինք տխուր ժպիտով
Իրար նայեցինք խոսուն հայացքով
Բայց և ոչ մի բառ իրար չասացինք
Ես սպասում էի, որ մի բան կասես,
Դու սպասում էիր, որ քեզ կգրկեմ,
Բայց դու ինչպես միշտ ոչինչ չասեցիր,
Իսկ ես էլ ցավոք առաջվանը չեմ:
Հպարտությունը նորից մեզ հաղթեց
Եվ մեր սերն ափսոս մնաց անցյալում
Ու ես գնացիր արցունքն աչքերիս
Ու դու գնացիր սիրտդ ցավելով:
Եվ ինչ ով հաղթեց այս տխուր խաղում
Ոչ դու ու ոչ ես, ոչ էլ սերը մեր
Հպարտությունը մեր սիրուն հաղթեց
Հպարտությունը մեզ միշտ բաժանեց

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: