երջանիկ էի

анимации для дневникаՄի քանի oր առաջ ես երջանիկ էի, իսկ հիմա….   իսկ հիմա ես լաց եմ լինում ու արդեն թքած ունեմ ամեն ինչի վրա:Էլ չեմ ուզում ինչ-որ մեկին որևէ բան ասել, ապացուցել: Չէ ես չեմ հանձնվում, ընդհակառակը ավելի ուժեղ եմ, չէ՞ որ ուժեղները մանր բաների վրա ուշադրություն չեն դարձնում:
Անտարբերությո՞ւն:Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ տարբերություն կա անտարբերության և տարբերության միջև, արդյո՞ք մի ան- նախածանց է զանազանում այդ երկուսին, թե կա այլ`ավելի խոշոր տարբերություն:
Անտարբերությունը խոցում է, վիրավորում,սպանում և ջնջում, անէացնում է ամեն ինչ:
Անտարբերությունը սկիզբն է մի դատարկ աշխարհի:Երբ սերը դեռ չէր ծնվել, անտարբերոըթյունը տիրում էր աշխարհին,իսկ երբ սերը մահացավ,անտարբերությունը կրկին գլուխ բարձրացրեց:Մ՞իթե անտարբերությունը չէ սկիզբն ու վերջն աշխարհի:
Փորձիր ուշադիր լինել շրջապատիդ հանդեպ և կտեսնես` ինչպես կծաղկի այն:Թոշնած ծաղիկն անգամ կվերակենդանանա քո խնամքից:
Իսկ մա՞րդը, նա էլ ունի քո ուշադրության կարիքը, նա սպասում է,որ դու ձեռք մեկնես նրան և բարձրացնես` մխիթարելով, որ ամեն ինչ լավ կլինի:
Արհամարհի´ր… ասում ենք` հաճախ նաև առանց լավ մտածելու:Իսկ այդ բառը  անտարբերության կոչ է անում:
Դաժանությունը, ատելությունը և չարությունը անգամ համարվում են ինչ որ զգացումներ, իսկ անտարբերությո՞ւնը…ինչ է այն, եթե ոչ կյանքիդ վերջին ցանկությունը` անտարբեր լինել ամեն ինչի հանդեպ:  Անտարբերությունից են սկիզբ առնում ատելության առային ծիլերը: Հաճախակի կրկնվող կռիվները անտարբերության առաջին նշաններն են:Երբ դրանք սովորական են դառնում, այդ ժամանակ անգամ ատելությունն ես շատ համարում: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ անտարբերությունից ծնվում է ատելությունը, իսկ մեծ ատելությունը հանգեցնում է քար անտարբերության, իսկ դրանից այն կողմ աշխարհ չկա:Համբերությանդ բաժակը լցվելուց հետո էլ, երբ անցնում է նյարդայնությունդ,քեզ մնում է մի դատարկություն` անտարբերությունն է:
Իսկ տարբերությո՞ւնը: Շատ հաճախ պետք է նաև տարբերություն գտնել կարողանանք, տարբերություն չարի և բարու, վեհի և ստորի, բարձրի և ցածրի միջև:Իսկ այդ տարբերությունը գտնելու ժամանակ էլ չպետք է կանգ առնենք անտարբերության վրա:
Եվ սկսում եմ վախենալ, վախենալ, որ մի օր անտարբերությունը կհաղթի ինձ:Այո, վախենում եմ:Եվ թող ոչ ոք չպարծենա,որ կյանքում ոչնչից չի վախենում…մեկ է չեմ հավատա: Այդպիսի մարդ չկա, բոլորն են ինչ որ բանից վախենում: Պարզապես ոմանք դա թաքցնում են, ոմանք էլ չեն գիտակցում իրենց վախերը:
Չեմ ուզում անտարբերության հերթական զոհը լինել:
Հիմա նստած եմ ու անթարթ նայում եմ մի կետի, ինքս էլ չգիտեմ`ինչու….ոչինչ չեմ զգում ու չեմ էլ մտածում:Անտարբերությո՞ւն……..հաստատ դա չեմ ցանկանում:
Չքվի´ր անտարբերություն…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: