Քեզ կարոտել եմ
















Միայն մեկ բառով կարող եմ ասել,
Քեզ կարոտել եմ... 
Կարոտ, ինչ հեշտ է ասել, 
Երբ իմաստն իրոք չգիտես, 
Այդ մեկ բառի մեջ մի ողջ պատմություն, 
Հանդիպման օրից մինչ անվերջություն... 
Այդ մեկ բառի մեջ հոգու խորություն, 
Սրտի ամրություն ու թշվառություն, 
Մենակ զգալու մի ողջ էություն... 

Իսկ դու, դու գիտես ինչ է կարոտ կոչվածը
Նրա հինգ տառի միասին հաշված ուժն ու տվածը, 
Առանձին վերցրած ամեն մի տառի հոգուց խլածը, 
Այդ ջերմությունն, այդ սառնությունն, 
Այդ մեծ ու փոքր իմաստնությունը:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: