վիրավոր սիրտս

վիրավոր սրտիս թախիծ է պատել
ուրախ օրերս վաղուց են անցել
սիրահար հոգուս մշուշ է պատել
ա~խ որքան ցավ ես դու ինձ պարգեվել
որքան անգամ եմ տխրել քեզ համար
որքան եմ քեզնից թաքուն արտասվել
մտածել եմ քո մենության համար
բայց դարձյալ ոչինիչ,ոչինչ չեմ ասել
եղել են պահեր կանգնել եմ կողքիդ
նայել եմ տխուր թախծոտ աչքերիդ
ցանկացել եմ որ սերս քեզ հայտնեմ
բայց դարձյալ ոչինչ ոչինչ չեմ ասել
ա~խ շատ տխուր է ջահել իմ հոգին
դարձել եմ հավերժ քո սիրո գերին
ցավում է սիրտս դողում է կրկին
խանգարող բան կա երկուսիս կողքին
և ամեն անգամ քեզ այցի գալիս
նայել եմ տեսքիդ աչքերս լցրել
բայց դարձյալ ոչինչ ոչինչ չեմ ասել
և չգիտեմ ես սիրել ես դու ինձ
թե մենակ ես եմ սիրել ու տանջվել
բայց ամեն անգամ քեզ այցի գալիս

նայել ես այնպես սիրտս ես մաշել…


0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: