Թե աչքերս քեզ որոնեն

Թե աչքերս քեզ որոնեն,

Ես կփակեմ մութ կոպերով,

Որ աշխարհում քեզ չտեսնեն։

Թե խենթ լեզուս անունդ տա,

Ես կսեղմեմ ատամներով,

Որ հնչյուն իսկ չշշնջա։

Բայց երբ սիրտս, սի՛րտս է ուզում

Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,

Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,


Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ


0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: