Երկար տարիներ է

красивые бесплатные мультяшки для дневника
Երկար տարիներ է, որ ես ճանաչում եմ քեզ, այնքան երկար, որ երևի աստղերն էլ են մոռացել մեր հանդիպման օրը:Այդ տարիներից ի վեր մենք ընկերներ ենք,դու`որպես լավ ընկեր, իսկ ես…
Չէ, իմ մասին խոսելն անգամ ավելորդ է, ավելորդ է մտածելն անգամ:


Շատ անգամ եմ փորձել գտնել երջանկության բանալին առանց քեզ, բայց փորձերս միշտ ապարդյուն են անցել:Շատ անգամ եմ փորձել նոր կյանք սկսել նոր էջից, բայց միշտ առաջին էջում դու ես եղել: Ես խենթի պես եմ սիրել քեզ (չէ, հիմա չեմ սիրում, հիմա պաշտում եմ քեզ): Դու ինձ տվեցիր քո սրտի բանալին, իսկ հետո փոխեցիր կողպեքը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան դաժան, ինչո՞ւ ես միշտ կոտրում իմ սիրտը: Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն:

Իսկ իմ վերքերը չեն բուժվի, քանի որ հազիվ թե դու համաձայնվեիր բժշկել ինձ: Իսկ ընտրել մեկ այլ ճանապարհ ու գնա՞լ այլ ուղիով, միթե կարելի Է: Ո’չ, քանի որ առաջին անցորդը, որին կհանդիպեմ ես, դա դու կլինես, ու կփորձես ցույց տալ ինձ երջանկության փողոցը, իսկ ես առանց քեզ կմոլորվեմ ու նորից կտխրեմ: Դու կգնաս քո ճանապարհով: Առաջին ծաղիկը, որ կբուսնի ճանապարհիս, կլինի քո աչուկներով ու կունենա քո անունը, սակայն նա ինձ չի ժպտա, նա ուրիշի համար է, ես կրկին սխալ ուղղություն եմ ընտրել:
Դե այսքանից հետո միթե՞ կարելի է նոր կյանք սկսել:Միանգամայն` ո’չ:Միայն մնում է ապրել կողքիդ, առաջնորդվելով նրանով, որ դու կաս, դու ապրում ու շնչում ես, չնայած արդեն ուրիշի գրկում:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: