Չէ, դու ուրիշ ես,






















Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո ժպիտը տեսնելու համար`
Պետք է հավատալ հյուսիսափայլին…
Ե’րբ է սառուցյալ օվկիանը հալչել…
Չէ, դու ուրիշ ես,
Երբ նույնիսկ մերկ ես`անկարելի է տեսնել 
մարմինդ,լ ի գեղեցիկ է այն որպես հագուստ…
Գիշերն ամենից շքեղ շորն է քո:

Չէ, դու ուրիշ ես,
Ու այդ ամենը ասելու
համար բառերը քիչ են,
Ինչպես ավազը հին ժամացույցի…
Երջանիկները ժամացույց չունե’ն…
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո հեռացող ոտնաձայները
Համահնչում են մեղեդու նման…
Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:
Չէ, դու ուրիշ ես,
Եվ դրանից է բառը երգ դառնում,
Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…
Ուրիշ ե’ս:
Ես եմ նույնը մնացել`
Քեզ անվերջ ուրի~շ, ուրի~շ կոչելով


Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: