Հիմա



Հիմա ծիծաղելի կհնչեն իմ խոսքերը, բայց ... բայց ես մեծացել եմ... նորից:
Քանի դու դեռ չկայիր, իմ կյանքը աշնան նման թաց էր:
Քո գալով դու բերեցիր իմ գարունը, իմ երջանկությունն ինձ կուրացրեց, սերը մթագնեց իմ բանականությունը: Ու իմ աչքերը փակվեցին կյանքի դեմ:

Միայն հիմա եմ հասկանում...
Հիմա շատ բան եմ հասկանում. ու գիտակցում.
Գիտակցում որ աշնան հետ գնացիր իմ երջանկություն և գարնան հետ հազիվ թե գաս, քանի որ կյանքում մեզ տրվում է ընդամենը մեկ երջանկությունը, և եթե մենք այն կորցնում ենք, ապա ուրիշ ոչինչ մեզ չի կարող տալ այն:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: