....Գրչիցս  պոկված  տառերը  արտասուք  են  դառնում  սպիտակ  թղթի  վրա....սրտի  ու  հոգու  արտասուք    ու  շարվում  են  լուռ...ինքնամփոփ....հնազանդ  իրար  կողք-կողքի.......Քեզ  են  հիշել  բառերս.....տառերս.....ու  լալիս  են  կարոտից...քո  կարոտից,  սպասումներից...ու  ձոնվում  են  տողերս  մարգարտաշար  արցունքներից՝  պոկված  սրտիս  աչիկներից,  որ  թափվում  են  գրչիս  ծայրից.....Բառերս՝  նայիր,  դուրս  են  հորդում  իմ  աչքերից  թախծոտ.....տխուր.  ա՜խ...դեպի  ու՞ր.....ամպո՜տ... թախծո՜տ...Սլանում  են  դեպի  քեզ  մոտ...աչքերիս  մեջ,  սրտիս  խորքում՝  լի՜քը  Կարոտ:  Գալիս  են  ու  քեզ  են  փարվում.....հոգուս  խորքում  դառը  զղջում.....ես  ապրում  եմ  լուռ  երազում.....սպասումի  ու  կարոտի  մեր  Հեքիաթում.....Դու  չե՞ս  տեսնում........ես  այստեղ  եմ....այս  հեքիաթում...............                                                                                                     .......Ու  բառերս,  տառերս  խենթ՝  տողադարձվում  նորից,  խեղվում.....մահանում  են  թղթի  վրա  քո  կարոտից,  մոռացումից............             ....Շունչ  տուր  նրանց....դու  կարող  ես,  թե  կամենաս......մի  թող  մեռնեն,  դեռ  ջահել  են  բառերն  իմ  խենթ.....տառերն  իմ  գի՜ժ.....որ  դեռ  պիտի  երգեր  դառնան  քո  շուրթերին  քաղցր,  անուշ....քեզ  գովերգեն:  Որ  չհոգնեն  բառերն  իմ  գիժ....տառերն  իմ  հեզ...որ  իմ  գրչից՝  սրտիս  խորքից  բառերն  այդ  գիժ  խելագարվեն  ու  խենթորեն  շարվեն  այսպես.....ՊԱՇՏՈՒՄ  ԵՄ  ՔԵԶ..............

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: