Չեմ հասկանում

Չեմ հասկանում՝ իմ ինչին էր պետք
Այս փորձությունը տխուր օրերի…
Չ՞է որ շա՛տ եմ,շատ եմ տառապել,
Ինչո՞ւ ՝ չգիտեմ…. Ինչպե՞ս ՝ չգիտեմ…
Հիմա ես ու դու ՝ բեվեռներում տարբեր,
Անցածն էլ՝ անցած… Ինչ եղել է՝ եղել…
Այսօր ուրիշինն եմ: Ուրիշն էլ  քոնն  է:
Զրուցում եմ այսօր քո այդ ուրիշի հետ,
Ու այնքան ջերմ՝ ասես հարազատի…
Սակայն ի՞նչ արած… Կասկածներ՜ը…
Այն մութ կասկածները քո եվ ամենքի,
алая розаՑրել է պետք, եվ խաղալ է պետք…
Որ մեծասիրտ եմ ,ներող,մոռացող,
Որ… որ ես իբր չեմ սիրում քեզ,
Եվ այդ ՞երբ եմ սիրել…
Սիրուց ու կարոտից խեղդված,
Խենթի պես ծիծաղում եմ ես այս պահին,
Ծիծաղու՜մ ….
Որ խորքում թաքցնեմ սերն իմ ջինջ,
Որ կարոտս թաքցնեմ սրտիս խորքերում:
Չ՞է որ հիմա ոչ մեկի հոգը չէ՝
Թե ես ՞ինչ եմ զգում եվ մտածում…
Բայց ես... որքան էլ ես ինձ ստիպում՝
Ո՚չ , չեմ կարող քեզ չսիրել...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: