Թույլ տուր



Թույլ տուր նվիրել քեզ իմ ողջ հոգին,
Թույլ տուր աշխարհը իմ թանկ նվիրել,
Թույլ տուր մոռանալ ամբողջ աշխարհին
Ու աշխարհից դուրս միշտ քեզ հետ լինել:
Խնդրում եմ թույլ տուր միայն քեզ սիրել,
Թույլ տուր նվիրել քեզ ողջ կյանքը իմ,
Ուզում եմ սերդ հավերժ վայելել,
Մարմինս որ զգաս, սերս զգաս ու ինձ:
Թույլ տուր գեթ մի պահ ոչինչ չտեսնել,
Չտեսնել անգամ աշխարհի բարին,
Թույլ տուր, խնդրում եմ, սերդ լոկ տեսնել,
Որ միշտ մոտ լինի սիրտս քո սրտին:
Թույլ տուր քո սիրո խոսքերը լսել,
Թույլ տուր չլսել ուրիշ ոչ մեկին,
Կսիրեմ, սիրում եմ ւ միշտ եմ սիրել,

Թույլ տուր, որ ասեմ միշտ քո շուրթերին...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: