Բաց նամակ





















Հաճախ ենք փշրում երազները մենք, Չհասկանալով, որ սիրտ ենք փշրում, Ու մեր պատճառով պատահում է, որ Մեկի փշրված երազի հետքով Քայլում է մյուսի երջանկությունը: Դո՛ւ, որ գալիս ես որպես բաց նամակ, Խոստանալով ինձ չթողնել մենակ, Դո՛ւ, որ կարոտ ես ու սիրտ ես համակ, Ո՞վ ես, որտեղի՞ց:
Դո՛ւ, որ գալիս ես դեռ չաղավաղված, Ինչպես մանանա երկնքից հեղված, Դո՛ւ, որ էությամբ հուր ես անթեղված, Ո՞վ ես, որտեղի՞ց: Դո՛ւ, որ գալիս ես իբրև պատասխան Իմ թախիծներին, հույզերին այնքան, Ու դառնում, կարծես, կյանքիս ապագան, Ո՞վ ես, որտեղի՞ց:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: