Կարոտ

Կարոտի հետևանքը
Կարոտն ինչպիսի հետևանք ունի.
-Ոչ-ոք չգիտի:
Գիտե՛մ, շատերը կհակաճառեն,
Որ իբրև գիտեն,
Շատերն էլ,անշուշտ, գուցե կպնդեն
Որ,իրո՛ք, գիտեն,
Սակայն ես կասեմ.
-Ձեզ ...չե՛մ

հավատում:
Դրա մասին եմ երբ որ մտածում,
Մեջս մի անդուր,սև դող է մտնում,
Եվ իր հետ բերում ցնորված կարիք,
Որին ասում են ...գժվելու  սկիզբ:
Թե չեմ մտածում,նա է ստիպում,
Հոգուս հետ խաղում,ծաղրում ու խայթում,
Ես էլ ստիպված տեղի եմ տալիս.
-Սիրտս է լալի՜ս:
Կա մի այնպիսի ցավի զգացում՝
Մի պատկերացում,
Երկա՜ր տարիներ որը չի լքում,
Որ, ինձ մոտ՝ կյանքում,
(Թե այսպես ապրեմ),
Կարոտ կոչվածը կունենա,անշո՛ւշտ,
Լոկ մի հետևանք.
-Այն է...տառապա՜նք
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: