Հիմա արա
















Նախընտրում եմ փոքրիկ մի վարդ Համեստ սիրուն պարտեզից, Քան թե ընտիր ծաղկեփնջեր` Երբ կմեկնեմ այս աշխարհից: Ինչ որ անելու ես, հիմա՛ արա: Նախընտրում եմ մի բառ քաղցրիկ` Մինչ ականջս է ուզում լսել, Քան գովեստով խոսքեր ասել` Անշնչացած մարմնիս վրա: Ինչ որ անելու ես, հիմա՛ արա:
Եթե ունես դու մի ժպիտ, Արի՛, ժպտա՛ ինձ համար, Լուռ արտասվելու Ասկարիք չկա Գերեզմանիս քարի վրա: Ինչ որ անելու ես, հիմա՛ արա: Այսօր ինձ համար մի ծաղիկ բեր, Թե ուզում ես տալ մի լավ նվեր, Քան մեծածախ ծաղկեփնջեր Երբ էլ չեն տեսնի իմ զույգ աչքեր: Ինչ որ անելու ես, հիմա՛ արա:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: