ՈՒզում եմ





















ՈՒզում եմ որ շունչդ շնչեմ,
Հոտդ քաշեմ, համբուրեմ,
Թաց շուրթերով կրծքիդ դիպչեմ,
Փշաքաղվեմ, շփոթվեմ:
ՈՒզում եմ քո նուրբ մարմինը
Գիրկս առնեմ ու շոյեմ,
Սրտիս արագ բաբախումով,
Կուզեմ խելքից քեզ հանեմ:
Սիրո վերջին արցունքներս
Կուզեմ կրքիդ հետ խառնեմ
Քո աչքերում, իմ աչքերին,
Կուզեմ նայեմ ու փակեմ:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: